• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Դեսպան Սմբատյանի այցը Գերմանիայի Սաքսոնիա երկրամաս

09 մարտի, 2017
Դեսպան Սմբատյանի այցը Գերմանիայի Սաքսոնիա երկրամաս
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 9-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Գերմանիայի Սաքսոնիա երկրամաս, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրամասի վարչապետ Ստանիսլավ Թիլիչի, Մշակույթի և լուսավորության նախարար Բրունհիլդ Քուրթի և Դրեզդենի մշակույթի և զբոսաշրջության հարցերով քաղաքապետ Աննեկատրին Կլեպշի հետ:

Սաքսոնիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում դեսպան Սմբատյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Արցախյան հիմնահարցի շուրջ ծավալվող իրադարձություններն ու պաշտոնական Բաքվի ապակառուցողական գործելաոճը, Հայաստան-ԵՄ համագործակցության ներկայիս մակարդակը, Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ և այլ հարցեր:

Ստանիսլավ Թիլիչը գոհունակությամբ է հիշել 2008թ. Դրեզդենում կայացած Շախմատի համաշխարհային օլիպմիադայի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը:

Դեսպանն առանձնահատուկ ընդգծել է մշակութային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի և Սաքսոնիա երկրամասի միջև համագործակցության ծավալման անհրաժեշտությունն ու այդ երկրամասում ՀՀ տնտեսական և մշակութային ներուժի օգտագործման կարևորությունը:
Բրունհիլդ Քուրթի և Աննեկատրին Կլեպշի հետ հանդիպումների ընթացքում դեսպան Սմբատյանը քննարկել է մշակույթի, զբոսաշրջության, ինչպես նաև ուսումնական ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարներն ու առկա հնարավորությունները:

Տեղեկանք. Դրեզդենի քաղաքային իշխանության կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով՝ Դրեզդենի քաղաքապետի առաջին տեղակալը ևս անվանվում է քաղաքապետ։ Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Աննեկատրին Կլեպշը, ով համակարգում է մշակույթի և զբոսաշրջության ոլորտները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: