• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ անկախության 26-ամյակին և հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում Բեռլինում

05 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 5-ին Բեռլինում` Բրանդենբուրգ երկրամասի ներկայացուցչությունում, Բրանդերնբուրգի վարչապետ Դիթմար Վոյդկեի և ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հրավերով տեղի ունեցավ հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացում, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Միխայել Ռոթը, Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարթ Բուլմանը, Բրանդենբուրգի պետքարտուղար Թոմաս Կռալինսկին, պատգամավորներ, դաշնային և երկրամասերի կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԳԴՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, լրագրողներ, մտավորականներ, մշակութային գործիչներ և այլք:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձավ ՀՀ անկախության տարիների ձեռքբերումներին, ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Դեսպան Սմբատյանը ներկայացրեց նաև Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման նշանակությանը՝ ընդգծելով, որ այդպիսով կայուն հիմքեր դրվեցին երկկողմ փոխգործակցության հետևողական զարգացման և ընդլայնման համար:

Դեսպան Սմբատյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-գերմանական փոխգործակցությունը բավական լուրջ ճանապարհ է անցել` միաժամանակ նշելով, որ դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ: Դեսպանն ընդգծեց, որ Գերմանիայի հետ համապարփակ համագործակցության հետևողական զարգացումը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է: Խոսելով երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների մասին՝ Աշոտ Սմբատյանը նշեց, որ Գերմանիան Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից է, իսկ ԵՄ երկրների շարքում` առաջինը:

Իր խոսքում պետնախարար Միխայել Ռոթը նշեց, որ Գերմանիան Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին աջակցող ամենաակտիվ դոնոր երկրներից է: Պետնախարարը գոհունակությամբ նկատեց, որ նախորդ 25 տարիների ընթացքում ակտիվ զարգացում է արձանագրվել մշակութային, գիտակրթական, միջխորհրդարանական, ռազմաքաղաքական, առևտրատնտեսական, ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում:

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը, ակորդեոնիստ Էնրիկե Ուգարտեն, դուդուկահարներ Զյորեն Բիրկեն և Գրեգոր Շուլենբերգը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: