• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված միջոցառում Գերմանիայի Պոտսդամ քաղաքում

22 հոկտեմբերի, 2017
Հոկտեմբերի 22-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի Պոտսդամ քաղաքի իշխանությունների նախաձեռնությամբ Ռեֆորմացիայի 500-ամյակի շրջանակներում Պոտսդամի Սուրբ Նիկոլայ եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որտեղ հոգևոր և աշխարհիկ երգացանկով հանդես եկավ «Գեղարդ» երգչախումբը:
 
Համերգին բացման խոսքով հանդես եկավ Բրանդենբուրգ երկրամասի մշակութային նախաձեռնությունների խորհրդի փոխնախագահ Թ. Յանսը: Ներկաներին ողջունեցին Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը և ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
 
Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ ընդգծելով դրանց դերը հայ հոգևոր-մշակութային ժառանգությունն ամբողջ աշխարհում տարածելու գործում:
 
Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՀԱԵ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, ՀԱԵ Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանը, հոգևոր հայրեր, հայ համայնքի, քաղաքային իշխանության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
 
Տեղեկանք․ «Գեղարդ» երգչախմբի երգացանկը ներառում էր 5-15-րդ դարերի հայկական հոգևոր և աշխարհիկ երգեր, ինչպես նաև հայ և եվրոպական դասական ու ժամանակակից երգահանների ստեղծագործություններ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: