• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Մշակութային միջոցառում Գերմանիայի Ենա քաղաքում

25 նոյեմբերի, 2017
Մշակութային միջոցառում Գերմանիայի Ենա քաղաքում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 25-ին ԳԴՀ Թյուրինգիա երկրամասի Ենա քաղաքի ֆիլհարմոնիկ սրահում միացյալ համերգով հանդես եկան Ենայի ֆիլհարմոնիկը և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
 
Համերգին ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Թյուրինգիայի Լանդթագի անդամներ, երկրամասի նախարարներ, քաղաքային իշխանությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, լրագրողներ և բազմաթիվ հյուրեր:

Համերգի մեկնարկին ներկաներին ողջունեցին Ենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերը և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Դեսպան Սմբատյանն իր խոսքում նշեց. «2016թ. սեպտեմբերին հայ-գերմանական մշակութային օրերի շրջանակներում, Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բարձր հովանո ներքո Ենայի ֆիլհարմոնիկ նվագախումբը համատեղ համերգով հանդես էր եկել Երևանում: Իսկ այսօր Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատասխան համերգով հանդես է գալիս Գերմանիայում: Այսօրինակ համերգային ծրագիրը ևս մի կարևոր միջոց է` միտված երկու երկրների միջև արդեն կայացած մշակութային համագործակցության և հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու ընդլայմանը: Հպարտ եմ, որ Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկն իր բարձրորակ կատարողական արվեստը կներկայացնի գերմանացի խստապահանջ հանդիսատեսին»:

Համերգային ծրագրում հնչեցին Չայկովսկու, Միրզոյանի և Շոստակովիչի ստեղծագործությունները, որոնց կատարումներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատանքին:
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: