• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայաստանին նվիրված ցուցահանդեսի բացում Մյունխենում

18 հունվարի, 2018
Հունվարի 18-ին ԳԴՀ Բավարիա երկրամասի մայրաքաղաքում` Բավարիայի արվեստի խրախուսման միությունում, կայացել է «Կոկորդիլոսը Արարատում. Մի ճամփորդության պատմություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որը նախաձեռնվել և կազմակերպվել է գերմանահայ ֆոտոլրագրող Էռոլ Գուրյանի կողմից: Ցուցահանդեսը պատմում է Էռոլ Գուրյանի և մի շարք գերմանացի արվեստագետների` 2015թ. Հայաստան կատարած այցի և նրանց տպավորությունների, հայ ժողովրդի պատմության և մշակույթի մասին: Միջոցառման անցկացմանն աջակցել է երկրամասի Տնտեսության, մամուլի, էներգետիկայի և տեխնոլոգիաների պետական նախարարությունը: 
 
Բացման արարողության ողջույնի խոսքով հանդես են եկել Բավարիայի արվեստի խրախուսման միության գործադիր տնօրեն պրոֆ. Թոմաս Ռաֆֆը և Գերմանիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ով միջոցառման մասնակիցներին հղել է ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղերձը: Շնորհակալություն հայտնելով նախագծի բոլոր աջակիցներին` ՀՀ դեսպանն իր ողերձում բարձր է գնահատել հայկական մշակույթը Գերմանիայում ներկայացնելուն ուղղված նմանօրինակ նախաձեռնությունները` ընդգծելով, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռնում գերմանական հասարակությանը հաղորդակից դառնալու հայ ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգությունը: 
 
Հայաստանին նվիրված ցուցահանդեսը շարունակվելու է մինչև փետրվարի 24-ը: 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: