• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայաստանը մասնակցեց «ITB Berlin – 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

09 մարտի, 2018
Մարտի 7-ից 11-ը Բեռլինում անցկացվեց «ITB Berlin – 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին այս տարի ևս մասնակցեցին հայկական շուրջ 30 զբոսաշրջային ընկերություններ, հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, անհատ տուր-օպերատորներ: Նրանք ներկայացրին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և այդ ոլորտի հնարավորություններին վերաբերող մի շարք փաթեթներ՝ ներկայանալով որպես թե՛ Հայաստանում և թե՛ տարածաշրջանային համատեղ զբոսաշրջային ծրագրեր իրականացնող ընկերություններ:

Մարտի 9-ին Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ տեղի ունեցավ «Բացահայտի՛ր Հայաստանը» խորագրով շնորհանդես գործարար ոլորտի ներկայացուցիչների համար։

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր ելույթում անդրադարձավ Հայաստանի զբոսաշրջային գրավչությանը, ինչպես նաև 2017թ. այս ոլորտում երկրի գրանցած զգալի հաջողություններին: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի Մարքեթինգի ղեկավար Աստղիկ Չապլինը:

Միջոցառմանը ներկա էին զբոսաշրջության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, բլոգերներ և այլն: Մասնակիցները ծանոթացան հայկական զբոսաշրջային հնարավորություններին, երկրի հարուստ մշակութային ժառանգությանը: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հայկական գինու և ազգային ուտեստների համտես:
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: