• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին

18 մարտի, 2018
Մարտի 15-ից 18-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին ՀՀ Մշակույթի նախարարության կազմակերպմամբ և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ այս տարի առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանը:
 
Հայկական տաղավարում ներկայացված էին հայ դասական և ժամանակակից գրողների, նկարիչների ստեղծագործություններ, հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն և տարբեր լեզուներով թարգմանություններով:
 
Տոնավաճառի շրջանակներում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը առանձնազրույցներ ունեցավ Տոնավաճառի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլեի, ինչպես նաև տարբեր խոշոր հրատարակչությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում դեսպանը կարևորեց Երևանում Գյոթեի կենտրոնի բացումը՝ Հայաստանում գերմաներենի առավել լայն տարածման, գերմաներեն լեզվով հայ գրականությունն ընթերցողին հասանելի դարձնելու հարցերում: Գոհունակությամբ արձանագրելով Տոնավաճառին Հայաստանի մասնակցությունն առավել ընդլայնելու պատրաստակամությունը՝ կողմերն այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցությունը խորացնելու նպատակով ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ:
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: