• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ պետական պարգևների հանձնման արարողություն Գերմանիայում ՀՀ դեսպանությունում

24 մարտի, 2018

Մարտի 23-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին հանձնվեց Մխիթար Գոշ մեդալը: Հայ-գերմանական հարաբերություններում իր նշանակալի ներդրման համար Գերմանա-հայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանին հանձնվեց Մովսես Խորենացու մեդալը:


Արարողությանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով, իր խոսքում մեջբերելով Ներսես Շնորհալու հայտնի միտքը. «Իմաստությունը իրերին բոլոր կողմերից նայելու արվեստն է», ընդգծեց, որ երկու գործիչներն իրենց անձնական ներդրումով ապացուցեցին, որ մեր օրերում հանդուրժողականությունը և խիզախությունն առավել մեծ նշանակություն ունեն ժողովուրդների միջև փոխըմբռնման հաստատման հարցում, քան ազգայնական կոչերը կամ այլ երկրներից մեկուսացումը:
 
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԳԴՀ կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
 

Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես եկան հռչակավոր դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և քամանչահար Հակոբ Խալաթյանը:

 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: