• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Գերմանիայի Հալլեի համալսարանի ՄԵՍՐՈՊ հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

18 հոկտեմբերի, 2018
Հոկտեմբերի 18-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մարթին Լյութերի անվան Հալլեի համալսարանում կազմակերպվեց ՄԵՍՐՈՊ հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում։ Համալսարանի ռեկտորի բացման խոսքից հետո, ծավալուն ելույթով հանդես եկավ երկրամասի գիտության և տնտեսության պետքարտուղար Մ. Ուդեն։ Ներկաներին իր խոսքն ուղղեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, կարևորելով Գերմանիայում համալսարանական միակ հայագիտական կենտրոնի դերն ու բացառիկ նշանակությունը։



Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը, որը հոկտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով գտնվում էր Գերմանիայում:
Գերմանիա կատարած այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ կրթության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետքարտուղար Գեորգ Շյութեի, ԳԴՀ մասնագիտական կրթության դաշնային ինստիտուտի Ծրագրային քաղաքականության, ռազմավարության և միջազգային կապերի վարչության տնօրեն Բիրգիթ Թոմանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-գերմանական համագործակցության հեռանկարները գիտության, կրթության և հետազոտության ոլորտում:

Հոկտեմբերի 18-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրամասի Գիտության, տնտեսության և թվայնացման հարցերով նախարար պրոֆ. Արմին Վիլինգմանի, Մագդեբուրգի Օթթո ֆոն Գերիքեի անվան համալսարանի ռեկտոր, պրոֆ. Յենս Շտրաքելյանի, պետքարտուղար դր. Յուրգեն Ուդեի, ինչպես նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լուսավորության նախարար Մարկո Թուլների և երկրամասի կրթության և գիտության ոլորտը համակարգող պաշտոնյաների հետ:



Նախարարի պաշտոնակար Ա. Հարությունյանը Հալեի համալսարանում մասնակցեց ‹‹ՄԵՍՐՈՊ» հայագիտական կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Ա. Հարությունյանն իր ելույթից հետո ՄԵՍՐՈՊ կենտրոնի ղեկավար պրոֆ. Արմենուհի Դրոստ-Աբգարյանին պարգևատրեց ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով։



Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի կրթության, գիտահետազոտության և տեխնոլոգիաների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ դր. Էրնսթ Դիթեր Ռոսմանը:
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: