• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

«Ջրամատակարարումը, կենցաղային թափոնների ուտիլիզացիան և վերամշակումը Հայաստանում» խորագրով տեղեկատվական ֆորում Գերմանիայի Կարլսրուե քաղաքում

25 հոկտեմբերի, 2018
Հոկտեմբերի 25-ին ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Կարլսրուե քաղաքում գտնվող Առևտրի և արդյունաբերության պալատում տեղի ունեցավ «Ջրամատակարարումը, կենցաղային թափոնների ուտիլիզացիան և վերամշակումը Հայաստանում» խորագիրը կրող միջոցառումը, որը կազմակերպվել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանության, ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի նախարարության, Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Առևտրի և արդյունաբերության պալատի և Commit ընկերության նախաձեռնությամբ:
 
Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Առևտրի և արդյունաբերության պալատի Արտաքին տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերթ Հուբերը հանդես եկավ բացման խոսքով, որին հաջորդեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի ողջույնի խոսքը:
 
Դեսպանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես` կոռուպցիայի և մենաշնորհների դեմ նոր թափ առած պայքարին, ՀՀ ներդրումային դաշտի ազատականացմանն ու տնտեսական մրցակցության ապահովմանը, ինչպես նաև գերմանական Schneider Group ընկերության և OWC հրատարակչության երևանյան ներկայացուցչության բացմանը։ Schneider Group ընկերության հիմնադիր-տնօրեն Ուլֆ Շնայդերը հանդես եկավ «Հայաստանը որպես կամրջող երկիր ԵԱՏՄ, ԵՄ և Իրանի միջև» խորագրով ելույթով` մանրամասն ներկայացնելով նաև ՀՀ հարկային քաղաքականությունը:
 
Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ նաև Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության նախագահ Դիթմար Շտիլը, ով անդրադարձավ հայաստանյան շուկայի հնարավորություններին, Հայաստանում ընկերություններ հիմնադրելու դյուրին ընթացակարգերին:
 
ԳԴՀ կառավարության կողմից արտահանումների խրախուսման «Hermes» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Քրիստին Ուլրիկե Հյոռենն իր հերթին նշեց, որ Հայաստանն աստիճանաբար ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում գերմանացի ներդրողների համար նաև ապահովագրական ընկերության ռիսկային սանդղակի տեսանկյունից:
 
Ֆորումին ելույթներով հանդես եկան նաև ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը:
 
Միջոցառման ավարտին հյուրերը պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: