• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Դեսպան Աշոտ Սմբատյանի ելույթը Բեռլինի հիշողության եկեղեցում

11 դեկտեմբերի, 2018
Դեկտեմբերի 11-ին Բեռլինի խորհրդանիշ դարձած կայսր Վիլհելմի հիշողության եկեղեցում գերմանական Շվարցկոպֆ հիմնադրամը Եվրոպական երիտասարդական խորհրդարանի հետ միասին կազմակերպել էր Ծննդյան տոներին նվիրված համերգ: Միջոցառման գլխավոր հյուրը Գերմանայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն էր:
 
Շվարցկոպֆ հիմնադրամի նախագահ Անդրե Շմից-Շվարցկոպֆը (André Schmitz Schwarzkopf) հանդես եկավ բացման խոսքով, որում անդրադարձավ նաև հայաստանյան իրադարձություններին և վերջին օրերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Նա մասնավորապես նշեց, որ այս ընտրություններով հայ ժողովուրդն ապացուցեց, որ լիովին կիսում է եվրոպական արժեհամակարգը:
 
Դեսպանն իր ելույթում անդրադարձավ այսօրվա աշխարհում երիտասարդության դերին և պատասխանատվությանը, ինչպես նաև հայաստանյան իրադարձություններին հայ երիտասարդության կարևոր դերակատարությանը:
 
Իր խոսքում Աշոտ Սմբատյանը կարևորեց հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցու դերը` ընդգծելով, որ Հայաստանն առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն և քրիստոնեական արժեքները մեծ դեր են խաղում հայ ժողովրդի և Հայաստանի կյանքում:
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: