• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Դեսպան Սմբատյանի մասնակցությունը ՊրոՎայն գինիների և ալկոհոոլային խմիչքների ամենամյա խոշորագույն տոնավաճառին

17 մարտի, 2019
Մարտի 17-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ներկա գտնվեց ՊրոՎայն (ProWein) գինիների և ալկոհոոլային խմիչքների ամենամյա խոշորագույն տոնավաճառին, որին այս տարի ևս Հայաստանը մասնակցում է առանձին տաղավարով։
 
Հայկական մշտապես բազմամարդ տաղավարում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ ներկայացված էր ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող շուրջ 20 հայկական ընկերություն։ Վերջիններս հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը, տեղեկատվական նյութեր, դեսպանի հետ քննարկեցին գերմանական շուկայում հայկական ալկոհոլային խմիչքների լայն սպառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

 
Բացմանը ներկա էին Հյուսիսային Հռենոս - Վեստֆալիա երկրամասի փոխվարչապետը, Դյուսելդորֆի քաղաքապետը, Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

 
Տեղեկանք. ՊրոՎայն գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային տոնավաճառը 1994-ից ի վեր կազմակերպվում է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում: Տոնավաճառի շրջանակներում աշխարհի 130 երկրների շուրջ 7000 ընկերություններ հնարավորություն են ունենում շուրջ 60.000 այցելուներին և ավելի քան 1․000 լրագրողներին ներկայացնելու իրենց ապրանքատեսակները:
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: