• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Սաքսոնիա-Անհալթ երկրամաս

30 մարտի, 2019

Մարտի 30-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ցուխաու համայնք: Վերջինս 2017թ.-ից գործընկերություն է հաստատել ՀՀ Գետափ համայնքի հետ՝ այդպիսով դառնալով հայ-գերմանական համայնքային համագործակցության առաջին օրինակը: Այս օրերին Ցուխաուում է գտնվում նաև Գլաձոր (Գետափը ներառվել է խոշորացումից հետո) համայնքի պատվիրակությունը:

Ընդունելության ընթացքում Ցուխաու համայնքի ղեկավար դր. Յորն Վայներթը (Jörn Weinert), ողջունելով դեսպանին, գոհունակությամբ ընդգծեց երկու տարի առաջ համայնքների միջև հաստատված գործընկերությունից հետո հարաբերությունների ակտիվ և դինամիկ զարգացումը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դեսպան Սմբատյանը, ով անդրադարձավ հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությանը՝ ընդգծելով, որ ցանկացած ծրագիր կարող է մնալ թղթի վրա, եթե չլինեն այն կյանքի կոչել ցանկացող ակտիվ գործիչներ: Ուստի, դեսպանը բարձր գնահատեց Յորն Վայներթի և Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանի երկկողմ ներդրումն այս հարցում:

Ելույթներ ունեցան նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի հարցերով պետքարտուղար դր. Գուննար Շելլենբերգերը (Gunnar Schellenberger), Բունդեսթագի՝ այդ ընտրատարածքի պատգամավոր Թինո Զորգեն (Tino Sorge), Մարտին Լյութերի անվան Հալլեի համալսարանի պրոֆեսոր դր. Հանս-Յոախիմ Սոլմսը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր դր. Հարություն Ճանճապանյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: