• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Դեսպան Սմբատյանի հանդիպումը Հայաստանում Գերմանական տնտեսական միության անդամների հետ

03 մայիսի, 2019

Մայիսի 3-ին Հայաստանում Գերմանական տնտեսական միության (Deutsche Wirtschafts Verband, DWV) կողմից կազմակերպված բիզնես-հանդիպմանը Միության նախագահության հրավերով ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Երևանում հանդես եկավ զեկույցով:

Բացման խոսքով հանդես եկան նաև վարչական խորհրդի նախագահ Հասնի Կոսեյանը (Hasni Kosejian) և գործադիր տնօրեն Դիթմար Շթիլը (Dietmar Stiel): Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կլաուս Վենդելբերգերը (Klaus Wendelberger):

Դեսպանն անդրադարձավ հայ-գերմանական դինամիկ զարգացող քաղաքական, տնտեսական հարաբերություններին, մասնավորապես, 2018թ. այդ ոլորտում գրանցված աճին, ինչպես նաև հակիրճ ներկայացրեց հայ-գերմանական գիտակրթական մշակութային հարաբերությունները:

Աշոտ Սմբատյանն անդրադարձ կատարեց նաև Թավշյա հեղափոխությունից հետո երկրում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումների ֆոնին Գերմանիայում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճին՝ կարևորելով հատկապես ՏՏ, գյուղատնտեսության, գիտակրթական ոլորտները և ընդգծելով զբոսաշրջության ոլորտում կտրուկ աճը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին DWV մի շարք խոշոր անդամ ընկերությունների ներկայացուցիչները, քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործնական ուղիները, անդրադարձ կատարվեց փոխշահավետ համագործակցությանը ամենատարբեր ոլորտներում:

Զեկույցից հետո դեսպանը պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Տեղեկանք. Հայաստանում գերմանական տնտեսական միության նպատակն է երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև բիզնես և տնտեսական կապերի հաստատումն ու խորացումը, գերմանական շուկայում հայաստանյան ընկերությունների ներկայացվածության ընդլայնումը: Այն միավորում է ավելի քան յոթ տասնյակ հայկական և գերմանական ընկերություններ: Անդամների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. https://bit.ly/2IXsTvQ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: