• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

«Հայաստան. Թավշյա հեղափոխության մեկամյակ» խորագրով միջոցառում և լուսանկարների ցուցադրություն գերմանական Հայրիխ Բյոլլ հիմնադրամում

07 մայիսի, 2019

Մայիսի 7-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ներկա գտնվեց Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպված` «Հայաստան. «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց» խորագրով քննարկմանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հիմնադրամի նախագահ Էլեն Ուբերշերը (Ellen Überschär)։ Բանախոսներն էին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը և Մարիա Կարապետյանը, լրագրող, «EVN Report»-ի հիմնադիր Մարիա Թիթիզյանը, իրավաբան, շրջակա միջավայրի պահպանության ակտիվիստ Արթուր Գրիգորյանը։ Քննարկման մոդերատորն էր ԳԴՀ Կանաչների կուսակցության Հայնրիխ Բյոլլ քաղաքական հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային կենտրոնի նորանշանակ ղեկավար դր. Շտեֆան Մայստերը։

Բանախոսներն անդրադարձան ՀՀ-ում նախորդ տարի տեղի ունեցած խաղաղ հեղափոխության ընթացքին, իշխանափոխությունից հետո կայացած խորհրդարանական ընտրություններին, իրավական պետության, ժողովրդավարության, մարդու իրավունքների դերի ամրապնդմանը, տնտեսական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն։

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվեց 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում կայացած ժողովրդական շարժման ընթացքը։

Միջոցառմանը ներկա էին գերմանական քաղաքական, գիտական շրջանակների պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: