• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

01 հունիսի, 2019

Հունիսի 1-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով անդրադարձավ Թումանյանի գործունեությանը, հատկապես, Գերմանիայի հետ առնչություններին` գերմանացի հայտնի գրողների ստեղծագործություններին, որոնք թարգմանվել են Թումանյանի կողմից:

Ներկաներին տեսաուղերձով դիմեց Հ. Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը։ Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը, ներկա էին նաև Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի, Բեռլինի երկու հայ համայնքների, ինչպես նաև Գերմանիայում հայագիտության ոլորտի ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր մրցույթ Բեռլինի հայկական դպրոցների սաների միջև։ Վերջիններս պատասխանեցին Ամենայն Հայոց բանաստեղծի կյանքին և գործունեությանը նվիրված հարցերի և ասմունքեցին Թումանյանի ստեղծագործություններից կամ պատմեցին հեքիաթներ։ Հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն աշակերտներին տրվեցին առաջին, երկրորդ և երրորդ կարգի պատվոգրեր և հայկական արտադրության տարբեր մրցանակներ։ Մրցույթի մյուս բոլոր մասնակիցներին ևս տրվեցին հուշանվերներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: