• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Հեսսեն երկրամաս

19 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 19-ին, ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր (Ազատ դեմոկրատական կուսակցություն), Գերմանահայկական ֆորումի փոխնախագահ Թիլ Մանսմանի (Till Mansmann) նախաձեռնությամբ, կայացավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը ԳԴՀ Հեսսեն երկրամաս։ Այցի ընթացքում դեսպանին ուղեկցում էր նաև Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերան (Brian Fera)։

Ա. Սմբատյանը ելույթ ունեցավ Բենսհայմ քաղաքի Գյոթեի անվան գիմնազիայում։ Իր խոսքում դեսպանն անդրադարձավ Հայաստանի հարուստ պատմությանն ու մշակույթին և արտաքին ու ներքին քաղաքականությանը, գիտակրթական ներուժին` պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին։

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում գիմնազիայի տնօրինության և մանկավարժների հետ։ Հանդիպմանը մանրամասն քննարկվեցին հնարավոր երկկողմ համագործակցության հեռանկարները։

Այցի շրջանակներում դեսպանին ընդունեց Բենսհայմի քաղաքային խորհրդի ղեկավար Ադիլ Օյանը։ Ողջունելով պատվիրակությանը` վերջինս անդրադարձավ հատկապես մշակութային և կրթական ոլորտներում փոխգործակցություն հաստատելու կարևորությանը և մատնանշեց Գեղարդ և Լորշ վանքերի գործընկերներության հաջող փորձը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ա. Սմբատյանը, իր հերթին, ընդգծեց հատկապես երիտասարդների միջև երկխոսություն հաստատելու արդիականությունը։

Նույն օրը կայացավ հանդիպում «Բերգշտրասե. աջակցություն տնտեսությանը» կազմակերպության ղեկավար Մաթիաս Ցյուրկերի (Matthias Zürker) հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ տնտեսական շփումների ձևավորմանն ուղղված մի շարք քայլեր։

Տեղեկանք. Բենսհայմ քաղաքը և հարակից շրջանը Գերմանիայի տնտեսապես ամենազարգացած շրջաններից է, որտեղ գործազրկության մակարդակը ամենացածրն է ողջ ԳԴՀ-ում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: