• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Բեռլինում կայացավ ԹՈՒՄՈ կենտրոնի բացման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողություն

21 հունվարի, 2020

Հունվարի 21-ին կայացավ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Բեռլինյան մասնաճյուղի հիմնադրման մասին պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Երևան-Բեռլին հեռուստակամրջի միջոցով, համապատասխանաբար, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և գերմանական Վերակառուցման վարկային բանկի (KfW) կետրոնակայանում:

Միջոցառման բացումը կատարեց KfW-ի նախագահության անդամ դր. Ինգրիդ Հենգստերը (Ingrid Hengster): Երևանում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այնուհետև Բեռլինում՝ Թվայնացման հարցերով Գերմանիայի դաշնային պետնախարար Դորոթեե Բերը (Dorothee Bär) և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, իսկ Երևանում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Միխայել Բանցաֆը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Բեռլինում և Երևանում համատեղ ելույթով հանդես եկան նաև ԹՈՒՄՈ-ի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը և հիմնադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:

Դեսպան Սմբատյանը, կարևորելով նախաձեռնությունը, համոզմունք հայտնեց, որ Բեռլինում ԹՈՒՄՈ-ի կենտրոնի բացումը յուրօրինակ փարոս կհանդիսանա, որի լույսը շուտով տեսանելի կլինի նաև դաշնային մյուս երկրամասերում: Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների համատեքստում այս նախագիծը, դեսպանի գնահատմամբ, բացառիկ է, քանի որ Հայաստանն այսօր արդյունաբերական հսկա Գերմանիայում հանդես է գալիս սեփական բրենդով, որը թվայնացման դարաշրջանում միտված է դպրոցականների և երիտասարդների մոտ կիրթ և զարգացած աշխարհայացքի ձևավորմանը:

Այնուհետև տեղի ունեցավ պայմանագրի տեսակամրջային ստորագրման արարողությունը:

 

Տեղեկանք. ԹՈՒՄՈ-ն կենտրոններ ունի Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում, Փարիզում և Բեյրութում: Բեռլինյան մասնաճյուղի ֆինանսավորումն իրականացվելու է Վերակառուցման վարկային բանկի (KfW) կողմից: Կենտրոնի բացումը նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: