• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Համբուրգ

11 սեպտեմբերի, 2020

Սեպտեմբերի 11-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով Համբուրգ քաղաք-երկրամասում էր։ 

Այցի ընթացքում դեսպանին ուղեկցում էր Համբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկո Հեխթը (Heiko Hecht)։

Դեսպանին ընդունեց Համբուրգի խորհրդարանի փոխնախագահ Ֆրանկ Շմիթը (Frank Schmitt)։

Կարևորելով երկկողմ հանդիպումների հաճախակի իրականացումը` զրուցակիցներն անդրադարձան հատկապես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Երկուստեք արձանագրվեց առկա պոտենցիալի լավագույնս օգտագործելու կարևորությունը։Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը գրառում կատարեց խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում։

Այնուհետև դեսպանը հանդիպում ունեցավ ԴԵԶԻ (Deutsches Elektronen-Synchrotron, DESY) գիտահետազոտական ինստիտուտի նախագահության հետ։ Քննարկվեցին Հայաստանի հետ տասնամյակներ շարունակ հաջողությամբ իրականացվող համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հնարավոր ծրագրերը, հատկապես, առաջիկայում արհեստական բանականության և ֆիզիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված քայլերը։Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը գրառում կատարեց ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում։

Նույն օրը դեսպան Սմբատյանը հանդիպում ունեցավ Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանի և փոխնախագահ Գարաբետ Բարմաքսիցյանի հետ։ Քննարկվեցին փոխգործակցության հետագա նախագծերը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: