• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի այցը Քյոլն

13 սեպտեմբերի, 2020

Սեպտեմբերի 12-ին Քյոլնի Հիսուսի սիրտ եկեղեցում տեղի ունեցավ «Խաղաղություն Հայաստանին» խորագրով համերգ-երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր Քյոլնի «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության կողմից՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության, ԳԴՀ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի մշակույթի և գիտության նախարարության, Քյոլնի քաղաքապետարանի, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասային երաժշտական խորհրդի և գերմանահայկական մի շարք համայնքային կառույցների աջակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Սիլվա Կապուտիկյան» միության նախագահ Այլին Բերդուդ-Մերինոն, ներկաներին ողջունեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Զեկույցներով հանդես եկան Գերմանահայկական ընկերակցության նախագահ դր. Րաֆֆի Կանտյանը և Բոխում քաղաքի Ռուրի համալսարանի Սփյուռքի և ցեղասպանագիտության ինստիտուտի տնօրեն պրոֆ. դր. Միհրան Դաբաղը:

Կոմիտասի, Բախի, Վիվալդիի, Ա. Մարչելլոյի, Ա. Պիացոլլայի, Ա. Բերբերյանի Ա. Հարությունյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկավ գերմանահայկական «Լույս» նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ:

Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցու «Խաչվերաց» տոնին նվիրված եպիսկոպական Սուրբ Պատարագին՝ մատուցմամբ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի, մասնակցեց նաև ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդես եկավ ելույթով՝ նվիրված Արցախյան հիմնահարցին և Հայաստան-Ադրբեջան սահմանին հուլիսին տեղի ունեցած իրադարձություններին: Իր խոսքում դեսպանը վերստին ընդգծեց հայկական Սփյուռքի դերը՝ որպես կարևոր ներուժ Հայաստանի միջազգային ներգրավվածության մակարդակի բարձրացման տեսակետից:

ՀՀ դեսպանը պատասխանեց նաև ներկաների բազմաթիվ հարցերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: