• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Արցախին նվիրված համերգ ԳԴՀ Ռոստոկ քաղաքում

17 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 17-ին ԳԴՀ Ռոստոկ քաղաքի երաժշտության և թատրոնի կոնսերվատորիայում կայացավ բարեգործական համերգ` նվիրված Հայաստանին և Արցախին։

Բացման խոսքով հանդես եկավ բուհի ռեկտոր պրոֆեսոր Ռայնհարդ Շեֆերթյոնսը (Reinhard Schäfertöns), ով անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքին և իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին։

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր խոսքում նշեց, որ երաժշտությունն ունիվերսալ լեզու է ժողովուրդների փոխճանաչման և փոխըմբռնման համար։ Շնորհակալություն հայտնելով համերգի կազմակերպիչներին, համալսարանի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին` ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագումնաբանությունը և ներկայումս ստեղծված իրավիճակը` հավելելով. «Գտվելով Եվրոպայում` բոլորս հիմնվում ենք հիմնարար արժեհամակարգային սկզբունքների վրա` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատություն։ Հարց է առաջանում, մի՞թե այս արժեհամակարգը չի կարող հավասարապես գործել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության համար, որպեսզի Արցախի յուրաքանչյուր քաղաքացի ունենա ազատ ապրելու, իրավունք ունենա իր ժողովրդավար երկրում` իր տանն արարելու և իրեն տրված մարդու իրավունքները լիարժեք իրագործելու»։

Համերգի ընթացքում Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Դեբյուսիի, Ռավելի, Մոցարտի, Շոպենի և այլոց ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան կոնսերվատորիայի հայ և օտարերկրյա դասախոսներն ու ուսանողները։

Համերգի ողջ հասույթը կփոխանցվի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարան` Արցախում բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: