• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի դաշնային կառավարության մամուլի ծառայությունում

20 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 20-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հյուրընկալվել էր Գերմանիայի դաշնային կառավարության մամուլի ծառայությունում:

Գերմանական և Բեռլինում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ դեսպանի ասուլիսին ներկա էին նաև ՀԲԸՄ Գերմանիայի մասնաճյուղի նախագահ Գեորգի Ամբարձումյանը և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Անդրանիկ Ազնավուրը:

Իր ելույթում ՀՀ դեսպանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված ագրեսիային՝ նշելով. «Որոշ եվրոպական երկրների կողմից հնչող, ինչպես նաև մամուլում հաճախ արծարծվող պիտակավորված տեսակետը, թե իբր միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, բացարձակապես ճշմարտացի ձևակերպում չէ»:

Դեսպանն անդրադարձավ 1994թ. եռակողմ զինադադարին, որի կողմ էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և ներկայացրեց դրանից բխող իրավական հիմնավորումները:

Դեսպան Սմբատյանը հատկապես ընդգծեց. «Միջազգային հանրությունը և ժողովրդավար երկրների առաջնորդները հաճախ և հաճույքով են խոսում մի արժեհամակարգի մասին, որը հիմք է հանդիսանում ժողովուրդների խաղաղ համակեցության համար. դրանք են ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները: Այս նույն արժեհամակարգը գործում է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատորեն տնօրինելու սեփական կյանքը, այն շարունակելու կառուցել ժողովրդավարության հիմքի վրա: Մարդու իրավունքները չեն կարող տարբերակված լինել, նրանք գործում են հավասարապես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության պարագայում: Յուրաքանչյուրիս պարտքն է նպաստելու հակամարտության խաղաղ լուծմանը՝ հանուն հաջորդ սերունդների, քանի որ Լեռնային Ղարաբաղը զուտ տարածք չէ, այլ Լեռնային Ղարաբաղն այնտեղ ապրող մարդիկ են, ովքեր սեփական տանը ցանկանում են խաղաղ ապրել և արարել: Նրանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է»:

Մամուլի ասուլիսի ընթացքում դեսպանը պատասխանեց նաև լրագրողների մի շարք հարցերին:

 

Տեսանյութը՝ https://twitter.com/phoenix_de/status/1318500497238618112?s=20

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: