• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի մամուլի ասուլիսը «korrespondenten.cafe» ակումբում

27 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 27-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Բեռլինում գտնվող «korrespondenten.cafe» լրագրողների, քաղաքական գործիչների և դիվանագետների ակումբի հրավերով, մասնակցեց լրագրողների համար կազմակերպված մամուլի ասուլիսին, որին որպես երկրորդ բանախոս հրավիրված էր նաև Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը:

Իր բացման խոսքում ՀՀ դեսպանը նախ հակիրճ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը, որից հետո մանրակրկիտ ներկայացրեց անկախությունից ի վեր հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները և հատկապես սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիան:

Լրագրողների տված բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ Ա. Սմբատյանը փաստերով ներկայացրեց իրական դրությունը, պատերազմում Թուքիայի անմիջական, լայնամասշտաբ և ապակայունացնող ներգրավվածությունը: ՀՀ դեսպանը, մասնավորապես, խոսեց նաև Սիրիայից և Միջին Արևելքի այլ երկրներից վարձկանների դեպի Ադրբեջան տեղափոխման մասին՝ ընդգծելով, որ ահաբեկչության տեղափոխումը Հարավային Կովկաս հղի է աղետալի հետևանքներով ողջ տարածաշրջանի և Եվրոպայի համար:

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և օբյեկտների նպատակային թիրախավորումը, արգելված զինատեսակների կիրառումը և այլն՝ դեսպան Սմբատյանը հավելեց. «Ադրբեջանի դեսպանը, ինչպես և իր երկրի նախագահը, պարբերաբար նշում են, որ այս հակամարտությունում խոսքը գնում է տարածքների մասին: Եթե Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղը զուտ տարածք է, ապա Արցախի բնակչության համար խոսքը գնում է իրենց հայրենիքում բնակվող մարդկանց և նրանց ֆիզիկական գոյության մասին: Անթույլատրելի է մարդու իրավունքների ջատագով երկրների կողմից ընտրովի վերաբերմունքը տարբեր մարդկանց նկատմամբ»:

Հարցուպատասխանի ընթացքում ՀՀ դեսպանը պարբերաբար փաստերով և ապացույցներով հերքում էր Ադրբեջանի դեսպանի ստահոդ հայտարարությունները:

Տեսանյութը՝ https://bit.ly/2HHIrVp

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: