• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը MDW ամսագրին

21 դեկտեմբերի, 2020

Մենք ակնկալում ենք ԵՄ-ից հետևողական կեցվածք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում տեղ գտած հանցագործությունների նկատմամբ

Հարցազրույց Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ

 

Գերմանական Փոքր և միջին ձեռնարկությունների հրատարակչությանը պատկանող «MDW - նորարարություն և ապագա» ամսագրի 2020թ. դեկտեմբերյան համարում լույս է տեսել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի լայնածավալ հարցազրույցը, որի ամբողջական տարբերակը հասանելի է https://bit.ly/2J1GrYF հղումով:

Հարցազրույցում ՀՀ դեսպանն անդրադառնում է հայկական մշակույթին, Գերմանիայում Հայաստանի ներկայացվածությանը, հայ-գերմանական համատեղ մի շարք նախագծերին՝ վերջիններիս թվում հատկապես կարևորելով Բեռլինյան ԹՈՒՄՈ կենտրոնի մասնաճյուղը: Ա. Սմբատյանը ներկայացնում է նաև ՀՀ-ԵՄ համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես, Արևելյան գործընկերության շրջանակներում, ԵՄ-ի և Ռուսաստանի հետ ՀՀ սերտ հարաբերությունների համադրումը և այլն:

Մանրակրկիտ անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիային, վերջինիս ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված մի շարք ռազմական հանցագործություններին և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի բազմակողմանի և լայնածավալ աջակցությանը ագրեսորին: Այս առնչությամբ դեսպանը նշում է, որ միջազգային հանրությունը պարտավոր է հասցեական արձագանքել՝ ընդգծելով, որ ժողովրդավարությունը, ազատությունն ու մարդու իրավունքները գործում են նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության համար:

Դեսպանը ցավով է նկատում, որ Թուրքիայի կողմից կիրառվող՝ ագրեսորին աջակցող հռետորաբանությունը և նրան նաև ռազմական աջակցությունը հավուր պատշաճի արձագանք չստացավ միջազգային հանրության կողմից: Մինչդեռ ակնհայտ են Թուրքիայի նեոօսմանական նկրտումները, ինչի ապացույցն են նաև Միջերկրածովյան, լիբիական, իրաքյան, սիրիական զարգացումները: Այս համատեքստում անդրադառնում է նաև շուրջ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը:

Հարցին, թե ինչպես եք տեսնում իրավիճակը Ձեր երկրում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև նոյեմբերի 9-ին Մոսկվայում կնքված համաձայնագրից հետո՝ դեսպանը նշում է հետևյալը. «Ինձ համար առաջնային էր, որ դաժան պատերազմն ու արյունահեղությունը դադարեցվեց: Սակայն քաղաքական առումով դեռևս հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բազմաթիվ մարտահրավերներ կան դեռևս, որոնք երկիրը միայնակ չի կարող հաղթահարել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ պետք է փնտրեն քաղաքական լուծման ճանապարհ: Սա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կենսական անհրաժեշտություն է: Պետք է բացառենք հայ բնակչության տեղահանումն իր Հայրենիքից: Մենք պահանջում ենք նաև, որ դաժան ռազմական հանցագործությունները հավուր պատշաճի քննվեն և մեղավորները պատժվեն: Միայն այս ճանապարհով է հնարավոր տարածաշրջանում հասնել խաղաղության: Եվ այստեղ մենք հույս ունենք, ավելին, մենք ակնկալում ենք համապատասխան միջազգային կազմակերպությունների օգնությունն ու աջակցությունը: Մենք ակնկալում ենք, որ նրանք դուրս կգան «դիտորդի» իրենց կարգավիճակից և ակտիվ ու հետևողական ներդրում կունենա քաղաքական ճանապարհով կայուն լուծման հասնելու գործում»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: