• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Բեռլինում

24 ապրիլի, 2021

Ապրիլի 24-ին Բեռլինի Սուրբ Հեդվիգ Մայր Տաճարի մոտ տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին: Միջ9ոցառման կազմակերպիչներն էին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմը և Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը։

Բացման խոսքով հանդես եկավ Բեռլինի Ազատ համալսարանի օսմանագետ պրոֆ. դր. Էլկե Հարթմանը:

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում ընդգծեց հիշողության պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման կարևորությունը: Դեսպանը նաև անդրադարձավ ավելի քան մեկ դար շարունակվող Թուրքիայի հակահայկական քաղաքականությանը՝ որպես դրա վառ ապացույց նշելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին համակողմանի սատարումը։

Կոմիտասյան կատարումներով հանդես եկան Բեռլինի պետական օպերայի մեներգչուհի Նարինե Եղյանը, դաշանակահար Ժորա Սարգսյանը, դուդուկահար Հովհաննես Մարգարյանը և երգիչ Արտակ Կիրակոսյանը:

Ծաղկեպսակների զետեղման արարողությունը եզրափակվեց Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի Բեռլինի հոգևոր հովիվ Եղիշե վարդապետ Ավետիսյանի բարեխոսական աղոթքով:

Հիշատակի միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի, ԱԳՆ, Բեռլին երկրամասի և այլ պաշտոնական շրջանակների, ինչպես նաև գերմանահայ համայնքային կառույցների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: