• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Երևան և Լայպցիգ քաղաքների միջև համագործակցության հաստատման հուշագրի ստորագրում

13 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 13-ին Լայպցիգի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Երևան և Լայպցիգ քաղաքների միջև համագործակցության հաստատման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանն առցանց ձևաչափով մասնակցեց նաև Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը։

Ելույթներով հանդես եկան Լայպցիգի և Երևանի քաղաքապետեր Բուրկհարդ Յունգը և Հայկ Մարությանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Իր ելույթում դեսպանը կարևորեց, որ այս փաստաթուղթը հնարավորություն կընձեռի երկու քաղաքներին տնտեսական, գիտական, մշակութային ու քաղաքականոլորտներում համագործակցության նոր եզրեր գտնել, ինչը կծառայի երկու ժողովուրդներիմիջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդմանը։

Միջոցառման շրջանակներում տրվեց նաև Սաքսոնիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի (նստավայրը` Լայպցիգ) պաշտոնավարման պաշտոնական մեկնարկը։

Պատվավոր հյուպատոս պրոֆ. Լուկաս Ֆլյոթերն իր հերթին նշեց, որ ամեն ջանք կգործադրի Երևան և Լայպցիգ քաղաքների միջև բարեկամական կապերի զարգացման համար։

Բախի, Կոմիտասի և Ռախմանինովի կատարումներով հանդես եկավ հռչակավոր թավջութակահար Միքայել Հախնազարյանը։

Պատվավոր հյուրերի թվում էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը և Լայպցիգում գտնվող Բախ-արխիվ հիմնադրամի նախագահ Միխայել Մաուլը։ Ներկա էին նաև Լայպցիգում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքային խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սաքսոնիա երկրամասի գիտամշակութային ոլորտի և Լայպցիգի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: