• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ դեսպանի աշխատանքային այցը Սաքսոնիա-Անհալթ երկրամաս

15 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 15-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունը (երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միխաել Շմիդթ, դեսպանության 2-րդ քարտուղար Աննա Ավետիսյան) հյուրընկալվեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանում՝ Լանդթագում։

Լանդթագի նախագահ դր. Գուննար Շելլենբերգերն առանձնազրույցի ընթացքում կարևորեց խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաև Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև ավանդական դարձած գիտական, մշակութային, կրթական և տնտեսական կապերը:

Իր հերթին ՀՀ դեսպանը կրկին շնորհավորեց դր. Շելլենբերգերին բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

 ՀՀ դեսպանը նաև գրառում կատարեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատվավոր հյուրերի գրքում:

Նույն օրը ՀՀ դեսպանին ընդունեց նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի տնտեսության, գիտության և թվայնացման հարցերով նախարար պրոֆ. դր. Արմին Վիլլինգմանը:

Զրուցակիցներն անրադարձան երկկողմ գիտակրթական ակտիվ կապերի հետագա խորացման հեռանկարներին:

Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև երկարամյա արդյունավետ համագործակցության, հետազոտությունների և գիտակրթական ոլորտներում ցուցաբերած լայն աջակցության համար նախարար Վիլլինգմանը ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության անունից պարգևատրեց շնորհակալագրով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: