• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հրաժեշտի խոսքը

26 նոյեմբերի, 2021

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,

Ավելի քան վեց տարվա իմ դիվանագիտական առաքելությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մոտեցավ իր ավարտին։

Վերջին օրերին հրաժեշտ տվեցի Գերմանիայի իմ գործընկերներին:

Հակիրճ ամփոփելով անցած տարիների հայ-գերմանական հարաբերությունները՝ կցանկանայի ուրախությամբ ընդգծել, որ դրանք դինամիկ զարգացում են ապրել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում:

Այս տարիներին տեղի ունեցած պատմական կարևոր իրադարձություն էր 2016թ. Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Սերտ համագործակցության արդյունքում կայացել են մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ՝ դաշնային կանցլերի առաջին պաշտոնական այցը Հայաստան, Հայաստանի Հանրապետության նախագահների, վարչապետի, Ազգային Ժողովի նախագահի պաշտոնական այցերը Գերմանիա: Քաղաքական, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, տնտեսական հարաբերությունների ընդլայնումը, ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում քաղաքային գործընկերությունների հաստատումը իմ գործունեության առաջնահերթություններից են եղել:

Իմ ուշադրության կենտրոնում է մշտապես եղել նաև մշակութային կապերի ակտիվացումը: Նման նախագծերից հատկապես հիշատակման են արժանի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Բեռլինում և Յենայում, Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի համերգները Գերմանիայի տարբեր քաղաքներում, Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը, ինչպես նաև գերմանական տարբեր նվագախմբերի և երաժիշտների կատարումները Հայաստանում:

Կրթության ոլորտում էական ձեռքբերումներից էին Հայաստանի և Գերմանիայի համալսարանների և դպրոցների միջև նոր գործընկերությունների հաստատումը, ՀՀ ավագ դպրոցների ավարտական վկայականների ճանաչումը ԳԴՀ պատկան գերատեսչությունների կողմից, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում ՀՀ հանրակրթական վկայականով  դիմել և կրթությունը շարունակել ԳԴՀ բուհերում: Անձամբ ինձ համար այս բնագավառի հաջողությունների կուլմինացիոն կետերից էր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը Բեռլինում:

Սիրելի՛ բարեկամներ,

Օգտվելով առիթից, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել մեր կատարած աշխատանքներին՝ իրենց ավանդն ունենալով արձանագրված ձեռքբերումներում: Այս հաջողությունները բոլորինս են և ծառայել են ընդհանուր նպատակի՝ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների խորացմանը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Գերմանիայում բնակվող մեր տաղանդաշատ երաժիշտներին և մշակութային մյուս գործիչներին, որոնք մշտական աջակցություն են ցուցաբերել դիվանագիտական առաքելությանս ողջ ընթացքում:

Շնորհակալ եմ նաև գերմանահայ համայնքային կառույցներին՝ ներդաշնակ և արդյունավետ փոխգործակցության համար:

Նորանշանակ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին մաղթում եմ հաջողություններ իր առաքելության ընթացքում և ամենայն բարիք։

Սիրով,

Աշոտ Սմբատյան

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: