• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հանդիպումը Քյոլնի քաղաքապետ տիկին Հենրիետե Ռեքերի հետ

20 հունվարի, 2022
Այսօր, հունվարի 20-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանեց Քյոլն քաղաք: Այցի ընթացքում դեսպանին ընդունեց Քյոլնի քաղաքապետ տիկին Հենրիետե Ռեքերը (Henriette Reker): Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին, ընդգծեցին փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը, կարևորեցին Գերմանիայի ամենախոշոր հայկական համայնքն ունեցող Քյոլն քաղաքի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ակտիվացման հնարավորությունները:
Քաղաքապետ Հ․ Ռեքերը ջերմությամբ հիշատակեց ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումը 2019թ․ Քյոլն կատարած այցի շրջանակներում։
Կարևորելով Գերմանահայոց առաջնորդարանի, հայ համայնքի դերը քաղաքի հասարակական և մշակութային կյանքում, կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առավել զարգացնել գիտակրթական, տնտեսական, մշակութային փոխգործակցությունը։
ՀՀ դեսպանը գրառում կատարեց քաղաքապետարանի պատվո հյուրերի գրքում, այնուհետև շրջայց կատարեց և ծանոթացավ քաղաքապետարանի պատմամշակութային ժառանգությանն ու ավանդույթներին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: