• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Դեսպանի հանդիպումները Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

24 հունվարի, 2022

Քյոլն քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի, Թեմական խորհրդի և Քյոլնի հայ համայնքի Վարչության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանության և համայնքի միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ, ձեռք բերվել պայմանավորվածություն համատեղ ծրագրերի մշակման և անցկացման մասին։

Հունվարի 23-ին, Քյոլնի Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ Առաջնորդանիստ Հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Սբ․ պատարագ, որին հաջորդեց ՀՀ դեսպանի հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ։ ՀՀ դեսպանը հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով համայնքի միասնականության կարևորությունը և հայտնեց դեսպանության պատրաստակամությունն՝ ուղղված համատեղ ջանքերի միջոցով ծրագրերի իրագործմանը։ ՀՀ դեսպանը պատասխանեց համայնքի ներկայացուցիչների կողմից հնչեցված հարցերին։

Հաջորդիվ դեսպանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության և Հայ գործարարների միության ներկայացուցիչների հետ, անդրադարձ է կատարվել Հայաստանում և տարածաշրջանում արդի քաղաքական իրադարձություններին, համայնք-դեսպանություն փոխգործակցությանը, համայնքային խնդիրներին և նախանշվել համատեղ հետագա ծրագրերի շրջանակը։

ՀՀ դեսպանի Քյոլն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հյուպատոսական բաժնի կողմից հյուպատոսական ծառայություններ են մատուցվել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի ՀՀ քաղաքացիներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: