• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Դեսպանի այցը Սաքսոնիա-Անհալթ երկրամաս

01 փետրվարի, 2022

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ս.թ. հունվարի 28-31-ը այց կատարեց Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս: Այցի շրջանակներում դեսպան Վիկտոր Ենգիբարյանը՝ պատվավոր հյուպատոս Միքայել Շմիդտի ուղեկցությամբ, հանդիպեց Բուրգենլանդկրայզի (երկրամասի շրջան) ղեկավար պարոն Ուլրիխ Գյոտցի հետ: Մեմբլենի միջնադարյան եկեղեցու տարածքում չափազանց տպավորիչ շրջայցից հետո քննարկեց տարածքային համագործակցության թեման: Դեսպանն այցելեց նաև «Նեմբրա»  տապան և Նեմբրայի երկնապատկերի  (Nebra sky disc, Himmelsscheibe von Nebra) հայտնաբերման վայր:

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում ունեցավ նաև Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերի հետ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Նաումբուրգյան Դոմում հիմնադրամի ղեկավար դոկտոր Քունդեի ուղեկցությամբ շրջագայությունից հետո քննարկվեց համայնքային մակարդակում համագործակցության հարցեր: Մինչ այդ, դեսպան Ենգիբարյանը մասնակցեց պատարագին և հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ներկայացնելով Կոմիտաս Վարդապետին:

Այցի շրջանակներում դեսպան Վիկտոր Ենգիբարյանը պատվավոր հյուպատոսներ Միխայել Շմիդտի և Լուկաս Ֆլյոթերի ուղեկցությամբ հանդիպեց Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգ համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Քրիստիան Տիտյեին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-գերմանական միջբուհական համագործակցության և կրթության և գիտության ոլորտում հետագա փոխգործակցության ընդլայնման հարցերին:

Սաքսոնիա-Անհալթ երկրամաս կատարած այցի ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Սաքսոնիա-Անհալտ երկրամասի խորհրդարանի նախագահ դոկտոր Գուննար Շելլենբերգերի, պետնախարար և մշակույթի նախարար Ռայներ Ռոբրայի հետ: Հանդիպման վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://germany.mfa.am/hy/news/2022/01/28/BesuchLandtagSachsen-Anhalt/9891 :

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: