• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

25 ապրիլի, 2022
Ս.թ. ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում (Paulskirche) տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԳԴՀ Հեսսեն երկրամասի Լանդթագի փոխնախագահ Կարին Մյուլլերը, Ֆրանկֆուրտ քաղաքի գանձապահ դր. Բաստիան Բերգերհոֆը, ինչպես նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Անի Սմիթ-Դագեսյանը։
Հիշատակի արարողությանը ելույթ ունեցավ նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
ՀՀ դեսպանն իր ելույթում կարևորեց 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, որով Գերմանիան իր ավանդը բերեց մարդկության դեմ այդօրինակ հանցագործությունների ճանաչման ու կանխարգելման միջազգային գործընթացին: Դեսպան Ենգիբարյանն անդրադարձավ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրակարգի առաջմղմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող հետևողական աշխատանքին:
Հայոց ցեղասպանության հիշատակի դասախոսությամբ հանդես եկավ շվեյցարացի պատմաբան պրոֆ. դր. Հանս-Լուկաս Կիզերը:
Արարողության ավարտին Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի գլխավորությամբ հնչեցվեց բարեխոսական աղոթք:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: