• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Դեսպանի այցը Համբուրգ

28 հունիսի, 2022
Հունիսի 27-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն այցելեց Համբուրգ: Այցը սկսվեց Համբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսությունից, որին հաջորդեց Համբուրգ-Բահրենֆելդի DESY հետազոտական կենտրոն այցելությունը: Այստեղ դեսպանը հանդիպում ունեցավ DESY-ի տնօրեն պրոֆ․ Դոշի հետ։ Ապագայում Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Մասնավորապես, նախատեսվում է ակտիվացնել համագործակցությունն արհեստական բանականության ոլորտում։
DESY-ի հյուրերի գրքում ավանդական գրառում կատարելուց հետո դեսպանն այցելեց Vamenia ապրանքանիշի սրահ, որը հիմնադրվել է հայ դիզայներ Ուսոյանի կողմից:
Այնուհետև դեսպանն այցելեց Համբուրգի քաղաքապետարան։ Դեսպանին ողջունեց պետքարտուղար և լիազոր Ալմուտ Մյոլերը։ Կողմերը քննարկեցին փոխադարձ այցերին և տնտեսական ու մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր։ Դեսպանը գոհունակություն հայտնեց կառուցողական զրույցի և Համբուրգի հետ համագործակցության հետագա ընդլայնման առնչությամբ։
Այնուհետ դեսպանը հանդիպում ունեցավ Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դեսպանը շնորհակալություն հայտնեց համայնքի վարչությանը հատկապես մշակութային հարցերում ակտիվ ներգրավվածության համար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: