• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հովեր պետական կամերային երգչախմբի անկրկնելի համերգը

01 օգոստոսի, 2022
Հուլիսի 29-ին ՀՀ կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարարության և Բավարիայի գիտության և արվեստի պետնախարարության հովանու ներքո Մյունխենում տեղի ունեցավ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված ԳԴՀ և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այս տարի լրանում է նաև «Հովեր» երգչախմբի գործունեության 30-ամյակը: Միջոցառման նախաձեռնողը և իրականացնողը EUROPAMUSICALE եվրոպական մշակութային հիմնադրամն էր՝ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս դր. Քրիստինե Զասսեի աջակցությամբ:
Երեկոյի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը: Վերջինս, անդրադառնալով ԳԴՀ և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, նշեց, որ Գերմանիան և Հայաստանը հուսալի և վստահելի գործընկերներ են, որոնց հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, խաղաղությունը, արժանապատվությունն ու ժողովուրդների ազատ ինքնորոշումը, ազատ շուկայական տնտեսությունը։
ԳԴՀ-ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի խորհրդին նվիրված ելույթով հանդես եկավ նաև ԳԴՀ Բունդեսթագի նախկին փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ պատվավոր հյուպատոս դր. Քրիստինե Զասսեն, ինչպես նաև EUROPAMUSICALE եվրոպական մշակութային հիմնադրամի ղեկավար Հելմուտ Պաուլին:
Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Պենդերեցկու, Հինդեմիթ Շարաֆյանի, Հալաջյանի, Օստրցիգայի, Բուխենբերգի, Պերտի, Ստամբուլցյանի, Հովհաննիսյանի, Շանդերլի ստեղծագործությունները:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: