• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Նաումբուրգն ու Արմավիրը հռչակվեցին քույր քաղաքներ

19 նոյեմբերի, 2022
Նոյեմբերի 16-ին Նաումբուրգի Սուրբ Վենցել եկեղեցում տեղի ունեցավ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս Բուրգենլանդկրայզ շրջանի Նաումբուրգ և ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Ողջույնի խոսքով հանդես եկան Նաումբուրգի և Արմավիրի քաղաքապետներ Արմին Մյուլլերը և Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միխայել Շմիդտը:
Դեսպանն իր ելույթում անդրադարձավ վերջին մի քանի ամիսների ընթացքում կողմերի կատարած աշխատանքին՝ հուշագրի ստորագրումը իրականություն դարձնելու համար: Նշեց, որ գործընկերության հաստատման գաղափարի հիմքում ընկած էր նաև այն փաստը, որ թե՛ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը և թե՛ Նաումբուրգի Դոմը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Դեսպանի համոզմամբ հուշագիրն ազդարարում է մարդկանց միջև նոր շփումների, նոր համագործակցությունների հաստատման և նոր համատեղ նախաձեռնությունների սկիզբ:
Գերմանահայկական մշակութային երեկոն ուղեկցվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի և երգեհոնահար Նիկոլաս Բերնդտի երաժշտական կատարումներով:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: