• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում (Paulskirche)

23 ապրիլի, 2023
Ս.թ. ապրիլի 23-ին Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում (Paulskirche) տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԳԴՀ Հեսսեն երկրամասի Լանդթագի նախագահ Աստրիդ Վալմանը (տեսաուղերձ), Հեսսենի արդարադատության նախարար պրոֆ. դր. Ռոման Պոզեքը, ինչպես նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Հովնաթան Շպանգենբերգը։
Հիշատակի արարողությանը ելույթ ունեցավ նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
ՀՀ դեսպանն իր ելույթում կարևորեց 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, որով Գերմանիան իր ավանդը բերեց մարդկության դեմ այդօրինակ հանցագործությունների ճանաչման ու կանխարգելման միջազգային գործընթացին: Դեսպան Ենգիբարյանն անդրադարձավ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրակարգի առաջմղմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող հետևողական աշխատանքին:
Արարողության ավարտին Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի գլխավորությամբ հնչեցվեց բարեխոսական աղոթք:
Երաժշտական կատարումներով հանդես եկավ Դուո Մանիման (ջութակահարուհի Աստղիկ Մատինյան և կիթառահար Արեգ Հակոբյան)։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: