• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Բեռլինի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

12 մայիսի, 2023
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 11-ին ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ Բեռլինում գործող հայկական կառույցների ներկայացուցիչների և համայնքում ակտիվ գործունեություն ծավալող մի շարք անհատների հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ՀՀ դեսպանության դիվանագետներ։
Հանձանակատարը ներկայացրեց Գրասենյակի գործունության հիմնական ուղղությունները և ծրագրերը, կարևորեց սփյուռքհայերի մասնակցությունը և ներգրավումը Հայաստանի պետական կառավարման ոլորտին, պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերին և աշխատանքներին: Քննարկվեցին տարբեր ոլորտներում Հայաստանի զարգացման օրակարգն առաջ մղելու գործում հայկական սփյուռքի ներգրավման և, մասնավորապես, երիտասարդ մասնագետների ներուժի լավագույնս օգտագործման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին Հանձնակատարը Բեռլինի հայ համայնքի մի շարք կառույցների և անհատների հանձնեց շնորհակալագրեր:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: