• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԳԴՀ կառավարության Հարավային Կովկասի, Մոլդովայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ միջհասարակական համագործակցության համակարգողի հետ

01 հլս, 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԳԴՀ կառավարության Հարավային Կովկասի, Մոլդովայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ միջհասարակական համագործակցության համակարգողի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կառավարության Հարավային Կովկասի, Մոլդովայի Հանրապետության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ միջհասարակական համագործակցության համակարգող, Բունդեսթագի անդամ Ռոբին Վագեների հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Կարևորել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ու համագործակցության խորացումը: Գոհունակությամբ արձանագրել են ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվացումը, բարձր մակարդակի փոխայցելությունները:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը գերմանական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին: Զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգներին:

Գերմանական կողմին ներկայացվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը,  խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: