• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա

16 հոկտեմբերի, 2023

Ս.թ. հոկտեմբերի 9-13-ը աշխատանքային այցով Գերմանիայում էին գտնվում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, նույն հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը և Նարեկ Գրիգորյանը։ Այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներին մասնակցում էր նաև դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Այցը մեկնարկեց Գերմանիայի Առևտրաարդյունաբերական պալատի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Անդրե Ֆրիչեի հետ հանդիպմամբ։ Ծանոթանալով Գերմանիայի Առևտրաարդյունաբերական պալատի գործունեության առանձնահատկություններին՝ ՀՀ պատվիրակներն ընդգծեցին Հայաստանի մեծ հետաքրքրությունը գերմանական բիզնես միջավայրի հանդեպ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության հիմքեր դնել երկու երկրների Առևտրաարդյունաբերական պալատների միջև։

Հաջորդիվ ԱԺ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի զբոսաշրջության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յանա Շիմկեի և հանձնաժողովի մյուս անդամների հետ։ Գևորգ Պապոյանը ընդգծեց, որ զբոսաշրջության հետ կապված հարցերը ՀՀ Ազգային ժողովում տնտեսական հանձնաժողովի տիրույթում են, քանզի առկա չէ առանձին զբոսաշրջության հարցերի հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ թեև ԵՄ երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվով Գերմանիան առաջին հորիզոնականում է, այնուամենայնիվ այս ոլորտում համագործակցության դեռևս չիրացված մեծ ներուժ կա և պետք է համատեղ աշխատել առկա ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։

Այնուհետև հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հանդիպում ունեցավ Բունդեսթագի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Միխաել Գրոսե-Բրյոմերի հետ։ Կողմերը քննարկել են վերականգնվող էներգիայի, պղնձի հանքաքարի վերամշակման, միկրոչիպերի դիզայնի և այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային միջավայրը և գերմանական կողմի ներդրումային հետաքրքրությունները։

Պատվիրակությունը աշխատանքային հանդիպում ունեցավ նաև Գերմանիայի Միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի Դաշնային գործադիր խորհրդի անդամ Անդրեաս Յահնի հետ։ Նշվեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Գերմանիայի հետ փոխգործակցության ընդլայնմանը և տնտեսական համագործակցության զարգացմանը։ Առանձին քննարկվեցին տնտեսության այն ոլորտները, որտեղ կողմերը կարող են համագործակցության նկատելի արդյունքների հասնել, մասնավորապես` արևային էներգիայի արտադրության բնագավառում։ Պապոյանը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել գերմանական ցանկացած ներդրումային գաղափարի իրականացմանը և անհրաժեշտության դեպքում՝ համաֆինանսավորել այն։

Հաջորդ հանդիպումը պատվիրակությունն ունեցավ Բունդեսթագի Տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Քրիստոֆ Հոֆմանի գլխավորությամբ։ Գերմանական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Ինչպես նախորդ բոլոր հանդիպումներին, այս հանդիպման ընթացքում ևս հյուրընկալող կողմը նախևառաջ հետաքրքրվեց ս.թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակով, այն հաղթահարելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերով։ Պատասխանելով խորհրդարանական տարբեր ֆրակցիաների ներկայացուցիչների հարցերին՝ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները ներկայացրեցին Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծեցին ժողովրդավարական արժեքներին ՀՀ նվիրավածությունը, բարձր գնահատեցին Գերմանիայի դրական միջնորդությունն ու ջանքերը, ինչպես նաև հասցեական հայտարարությունները։ Որպես իրավիճակի հաղթահարման ճանապարհ՝ հայկական կողմը կարևորեց ՀՀ տնտեսության զարգացումը։ Բարձր գնահատելով Գերմանիայի փորձի ու աջակցության անհրաժեշտությունը Հայաստանին՝ հայ պատվիրակները հույս հայտնեցին, որ երկուստեք ակտիվ ջանքերով ու Գերմանիայի օժանդակությամբ Հայաստանի և Գերմանիայի փոխշահավետ տնտեսական և քաղաքական հարաբերությունները կթևակոխեն նոր փուլ։

Ազգային ժողովի պատվիրակության այցի երկրորդ փուլը շարունակվեց Սաքսոնիա երկրամասում, ինչն էստ էության ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այս տարվա մարտին Սաքսոնիայի երկրամաս կատարած այցի տրամաբանական շարունակությունն էր և նպատակ ուներ մարտին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ գործնական քայլերի իրականացման։ Այս նպատակով Սաքսոնիայիում ՀՀ պատվիրակությանը միացան նաև ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամներ Եղիշե Սողոմոնյանը, Գագիկ Բարսեղյան, ինչպես նաև ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետ Հայկազ Նասիբյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Սաքսոնիայում ՀՀ պատվո հյուպատոս պրոֆեսոր Լուկաս Ֆլյոտերը։

ՀՀ պատվիրակությանն ընդունեց Սաքսոնիայի Լանդթագի փոխնախագահ Լուիզե Նոյհաուս-Վարտենբերգը, որը ներկայացրեց Լանդթագի կառուցվածքը և գործունեության հիմնական առանձնահատկությունները։ Գևորգ Պապոյանը հիմնական շեշտը դրեց տնտեսական հարաբերությունների զարգացման, Սաքսոնիայի Լանդթագի լավագույն փորձի ուսումնասիրման անհրաժեշտության վրա։ Հավելեց, որ ՀՀ կառավարությունը ունի քաղաքական կամք՝ նպաստելու և աջակցելու հայ-գերմանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար։

Ներկայացնելով ՀՀ շուրջ ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրները՝ պարզաբանեց ՀՀ կառավարության քայլերն այդ ուղղությամբ և վերահաստատեց ՀՀ նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին։

 

ՀՀ պատվիրակությունը հանդիպեց նաև ֆինանսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Հոլգեր Հենչելի և հանձնաժողովի անդամների հետ: Գերմանացի գործընկերները ներկայացրեցին հանձնաժողովի գործունեության սկզբունքները, աշխատանքի բնույթը, բյուջետային գործընթացը, դրանում հանձնաժողովի դերակատարումը, բյուջետային վերահսկողությունը և այլ մասնագիտական հարցեր, ինչպես նաև պատասխանեցին հայ գործընկերների հարցերին։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակել փորձի փոխանակման գործընթացը։

Հայ պատվիրակներն աշխատանքային ճաշ ունեցան նաև Դրեզդենի հաշվեքննիչ ծառայության ղեկավար տկն. Լուսիա Վեքերի հետ։

Այնուհետև աշխատանքային այցն ամփոփվեց Սաքսոնիայի Հաշվեքննիչ պալատի նախագահ Յենս Միխելի հետ հանդիպմամբ։ Վերջինս հայ գործընկերներին ներկայացրեց Սաքսոնիայի Հաշվեքննիչ պալատի կառուցվածքը և գործունեությունը, բյուջեի վերահսկողության, ֆինանսական վերահսկողության և բյուջեի կատարողականի նկատմամբ իրականացվող աուդիտի գործընթացը և պատասխանեց հայ պատվիրակներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին։ Անցկացնելով զուգահեռներ՝ հայ պատվիրակները ներկայացրեցին ՀՀ Հաշվեքննիչ պալատի կառուցվածքը և գործունեությունը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեք փորձի փոխանակման նպատակով երկու կառույցների միջև սկիզբ դնել համագործակցության։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: