• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Armenian Colors Jazz Trio երաժտախմբի բարեգործական համերգը Բադեն-Բադենում

20 նոյեմբերի, 2023
Armenian Colors Jazz Trio երաժտախմբի բարեգործական հաջորդ համերգը՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակին, կայացավ նոյեմբերի 17-ին Բադեն-Բադենում։ Համերգը դարձյալ կրում էր "Aram Khachaturian meets JAZZ" խորագիրը։
Համերգին իրենց ողջույնի խոսքն ասեցին Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունթեր Պիլարսկին և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ռոբերտ Վ. Հուբերը և Գերմանահայկական Երաշտական Միության Նախագահ Անի Աղաբեկյանը:
Հնչեցին Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները՝ ջազային մեկնաբանմամբ, այդ թվում՝ աշխարհում հայտնի Խաչատրյանի «Սուսերով Պարը», Մեծն Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգի վերջում հնչեց Վահագն Հայրապետյանի խորհրդանշական համարվող հեղինակային «Խաղաղություն» (Peace) ստեղծագործությունը:
Համերգն արժանացավ հանդիսատեսի ջերմ հոտնկայս ծափահարություններին, որոնց թվում էին հայ համայնքի ներկայացուցիչներ ոչ միայն Գերմանիայից, այլև Ֆրանսիայից և ջազի այլ սիրահարներ։
Նշենք, որ տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի Գերմանիայում Հայ Օգնական Միությանը՝ Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքներին աջակցության նպատակով:
Համերգը կայացավ Գերմանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։ Համերգի հովանավորներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունթեր Պիլարսկին: Համերգին աջակցեց Գերմանահայկական Երաժշտական Միությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: