• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ԱԺ Հայաստան֊Գերմանիա բարեկամության խմբի այցը Համբուրգ

13 մարտի, 2024
Մարտի 11-ից 13-ը տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան֊Գերմանիա խորհրդարանական բարեկամության խմբի այցը ԳԴՀ Համբուրգ երկրամաս։
Այցը մեկնարկեց Համբուրգի գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի հետ համայնքային կապերի զարգացման հիմնախնդիրներին: Առաջարկվեցին գործնական քայլեր կատարել փոխգործակցության ընդլայնման և Գերմանիայի հասարականան կյանքում գերմանահայ համայնքի դերակատարության բարձրացման ուղղությամբ։
ԱԺ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Համբուրգի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մարայկե Էնգելսի հետ: Հանդիպման առանցքում էր հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը, խորհրդարանական համագործակցության խորացումն ու ընդլայնման կարևորությունը ոչ միայն դաշնային, այլ նաև երկրամասերի մակարդակով։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցույց տալուն ուղղված ՀՀ կառավարության իրականացրած հումանիտար ծրագրերը։
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հյուրընկալվեց Համբուրգի քաղաքային խորհրդում` Ռատհաուսում։ Պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին Պատվո հուշամատյանում, որից հետո կարճատև զրույց ունեցան Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։
Գերմանիա կատարած այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Համբուրգի գործարար հարաբերություններում դերակատարություն ունեցող կառույցների ներկայացուցիչների հետ։ ՀՀ տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների ուսումնասիրությունը առանցքային դարձավ Համբուրգի նավահանգստային խորհրդատվական ընկերության տնօրենի տեղակալ Ֆրանկ Բուսեի հետ հանդիպման ընթացքում։ Հանդիպման մասնակիցներն ընդգծեցին Հայաստանի լոգիստիկ զարգացման հեռանկարում Համբուրգի` որպես Գերմանիայի և ամբողջ Հյուսիսային Եվրոպայի տնտեսական, լոգիստիկ և նավահանգիստային կարևոր հանգույցի փորձառության կարևորությունը։
Այնուհետև, Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հյուրընկալվեց Համբուրգի Առևտրի պալատում, որտեղ տեղի ունեցավ հանդիպում Առևտրային պալատի Ռազմավարության և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Ֆիլիպ Կոխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ կապերի ամրապնդման համար ուղիների որոնման և օրենսդրական բարենպաստ դաշտ ձևավորելու հնարավորությունները:
ԳԴՀ կատարած այցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի Հայաստան֊Գերմանիա բարեկամության խմբի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Համբուրգի կառավարության ներկայացուցիչների հետ։ Համբուրգի Ֆինանսների նախարար (Ֆինանսների սենատոր) Անդրեաս Դրեզելի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում արծարծվեցին ինչպես հայ-գերմանական արդի քաղաքական հարաբերությունների զարգացման և խորացման հեռանկարներին առնչվող հարցեր, այնպես էլ քննարկվեցին ֆինանսական, տնտեսական, էներգետիկ և զբոսաշրջային ոլորտներում փոխգործակցության ամրապնդման հարցեր: Հանդիպման մասնակիցները ընդգծեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար անհրաժեշտ գործնական քայլեր նախաձեռնելու կարևորությունը։
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Համբուրգի երկրամասի տրանսպորտի նախարար (տրանսպորտի սենատոր) Անյես Թյարքսի հետ։ Զրուցակիցներն անդրադարձան հանրային տրանսպորտի բնագավառում առկա հիմնախնդիրների և դրանց հաղթահարման ուղիներին` ընդծելով այդ հարցում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման կարևորությունը։ Թյարքսը տեղեկացրեց ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներին, որ 2025թ. Համբուրգը հյուրընկալելու է Հանրային տրանսպորտի համաշխարհային գագաթնաժողովը (Global Public Transport Summit Hamburg 2025) և հրավիրեց հայաստանյան գործընկերներին առավել ակտիվ մասնակցություն ունենալ գագաթնաժողովին։
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Համբուրգ կատարած այցի ընթացքում հյուրընկալվեցին Հիմնային գիտության ազգային հետազոտական DASY կենտրոնում: Արագացուցիչների գործարկման համաշխարհային ամենամեծ կենտրոններից մեկի և Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների միջև համագործակցությունն ու դրա հետագա ընդլայնումը հանդիպման առանցքային թեմաներից էին։ DASY֊ի և Հայաստանի ֆիզիկայի ոլորտում հետազոտություններ իրականացնող հաստատությունների միջև համագործակցությունն ավելի քան կեսդարյա պատմություն ունի, ինչի մասին էր վկայում նաև հանդիպմանը հայաստանցի գիտնականների մասնակցությունը, որոնք համատեղ ծրագրեր են իրականացնում DASY-ի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի և Գերմանիայի միջև գիտահետազոտական համագործակցության հիմնական հեռանկարները, քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ընդգծվեց գիտական ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ DASY-ի ղեկավարությունը մանրամասն ներկայացրեց հաստատության զարգացման ծրագրերը և առկա արագացուցիչների արդիականացման նախաձեռնությունները։ Հանդիպման շրջանակներում հայաստանյան պատվիրակության համար շրջայց կազմակերպվեց նաև DASY-ի արագացուցիչների կառավարման կենտրոնում և ներկայացվեց հաստատության գործնական աշխատանքները։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: