• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

«Հայաստան․ բազմազանության երկիր» խորագրով լուսանկարների ցուցահանդես Լայպցիգում

02 մայիսի, 2024
ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն այսօր Լայպցիգում մասնակցեց «Հայաստան․ բազմազանության երկիր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Սաքսոնիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի, Լայպցիգի քաղաքապետարանի, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կողմից և նպատակ ունի խորացնելու և զարգացնելու քույր քաղաքներ Լայպցիգի և Երևանի միջև համագործակցությունը։ Լուսանկարների միջոցով վառ ներկայացված են Հայաստանի մշակույթը և բնությունը։
Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես եկան Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգը, Սաքսոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոս, պրոֆ․ Լուկաս Ֆլյոթերը, ինչպես նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Դեսպանն իր ելույթում անդրադարձավ հայ հայտնի գործիչներին, ովքեր ուսանել են Լայպցիգի համալսարանում՝ հիշատակելով գրողներ Ավետիք Իսահակյանին, Լևոն Շանթին, Մանուկ Աբեղյանին։ «1912թ. Լայպցիգում հրատարակվել է Կոմիտաս վարդապետի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: Հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը 1962–69թթ․ որպես հյուր դիրիժոր պարբերաբար հանդես է եկել Լայպցիգի «Գևանդհաուզ» սիմֆոնիկ նվագախմբի հետ»,-նշեց դեսպանը։
Միջոցառումն ուղեկցվեց հայկական երաժշտության մեղեդիներով։
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 23-ը (հասցեն՝ Stadtbüro, Burgplatz 1, Leipzig)։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: