• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը Բեռլինում կայացող Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին

30 հնս, 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը Բեռլինում կայացող Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 11-ից 12-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինում կայացող Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին: Վահան Կոստանյանը համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով, որի ժամանակ մասնավորապես նշել է.

«Նախ և առաջ թույլ տվեք բարձր գնահատել Գերմանիայի ջանքերը այս հանդիպումը կազմակերպելու հարցում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին։ 

Ուկրաինայի վերականգնման սկզբունքները, որոնք ընդունվել են Լուգանոյում 2 տարի առաջ, պետք է լինեն այսօրվա քննարկումների հիմքում։ Բարեփոխումների վրա հիմնված, թափանցիկ, ժողովրդավարական, ինչպես նաև կայուն վերականգնման գործընթացները նախապայմաններ են երաշխավորելու Ուկրաինայի ժողովրդի ապագան:

Միևնույն ժամանակ, առանց խաղաղության այս գործընթացը կլինի հատվածական և ոչ արդյունավետ: Հայաստանն ու մեր ժողովուրդը պատկերացնում են պատերազմների ու բռնությունների սարսափը։ Վերջերս մենք բախվել ենք համանման իրավիճակի և գիտակցում ենք խաղաղության կարևորությունը։

Մենք պատրաստակամ ենք համագործակցել կողմերի հետ՝ դադարեցնելու անմեղ մարդկանց տառապանքները։ Խաղաղությունը մեր քաղաքական համոզմունքն է։ Մենք ինքներս անկեղծորեն ներգրավված ենք խաղաղության բանակցություններում՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մտադրությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այդ փաստաթղթի հիման վրա ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև նախկին խորհրդային 10 այլ հանրապետություններ համաձայնել են նախկին վարչական սահմանները ճանաչել որպես միջպետական ​​սահմաններ:

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք վերահաստատել գործընկերների հետ համագործակցելու Հայաստանի Հանրապետության վճռականությունը՝ նպատակ ունենալով վերակառուցել կայունությունն ու խաղաղությունը Եվրոպայում»:

Միջոցառման շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: