• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ դեսպանի հանդիպումը գործարարների հետ

17 հունիսի, 2024
Կառլսրուհեի Առևտրի և արդյունաբերության պալատի հրավերով ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում ունեցավ գործարարների հետ: Միջոցառումը անցկացվեց պալատի նախագահ Վոլֆգանգ Գրենկեի նախագահությամբ և մի շարք գործարարների, այդ թվում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունթեր Պիլարսկիի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ռոբերտ Հուբերի և այլ գործարարների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցեց նաև Կառլսրուհեի Առևտրի և արդյունաբերության պալատի տնօրեն դոկտոր Արնե Ռուդոլֆը: Պալատը Գերմանիայում համանման կառույցների ցանցում պատասխանատու է Հայաստանի հետ հարաբերությունների համար:
ՀՀ դեսպանը ներկայացրեց Կառավարության Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, երկրի տնտեսական զարգացումները, ներդրումային գրավչությունը, պատասխանեց մասնակիցների հարցերին և գործարարներին հրավիրեց Հայաստան:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ դեսպանի տիկնոջ՝ Սոնա Սաղաթելյանի գեղանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Կառլսրուհեի Առևտրի և արդյունաբերության պալատի նախաձեռնությամբ և հրավերով: Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ պալատի նախագահ Վոլֆգանգ Գրենկեն, իսկ մշակութաբան դոկտոր Դիթեր Քիսթները ներկայացրեց արվեստագետին և գեղանկարները: Միջոցառումը ուղեկցվեց Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսության մշակութային հանձնակատար, ջութակահարուհի Անի Աղաբեկյանի կատարումներով:
Ներդրած ջանքերի և հյուրընկալության համար շնորհակալություն ենք հայտնում վերը նշված բոլոր անհատներին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: