• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ներկայացուցիչների այցը Գերմանիա

28 հունիսի, 2024

Հունիսի 24-ից 28-ը աշխատանքային այցով Գերմանիայում է գտնվում ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ:

Այցի մեկնարկին պատգամավորները հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, կարևորվել է Գերմանիայի կառուցողական դերն այս հարցում: Ներկայացվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այս համատեքստում տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարները: Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը: Քննարկվել են քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հարցեր:

Այնուհետև պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի ղեկավար Յոհան Վադեֆուլի հետ: Կողմերը կարևորել են խորհրդարանների բարեկամական խմբերի միջև ակտիվ շփումներն ու փոխայցերը, քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Քննարկվել են իրադրությունը տարածաշրջանում և խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը:

Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի և հանձնաժողովի այլ պատգամավորների հետ հանդիպմանը քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները, տնտեսական և էներգետիկ համագործակցության առաջիկա ծրագրերը: Անտոն Հոֆրայթերն ընդգծել է. «Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է»: Երկուստեք արձանագրել են, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է մեծացնի Հայաստանի դիմադրողականությունը և անվտանգությունը:

ՀՀ պատգամավորներն առանձին հանդիպումներ և քննարկումներ են ունեցել նաև Ազատ դեմոկրատներ խմբակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ պատգամավոր Ուլրիխ Լեխտեի, ՔԴՄ պատգամավոր Մանֆրեդ Գրունդի, ինչպես նաև Սոցիալ-դեմոկրատներ խմբակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ պատգամավոր Նիլս Շմիդի և նույն խմբակցության վարչության անդամ Դիթմար Նիթանի հետ։

Բեռլին այցի շրջանակներում պատգամավորները Հայաստան-Եվրոպա, մարտահրավերներ և հեռանկարներ թեմայով քննարկում են ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Ազատ Դեմոկրատներ խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաև ֆորումի այլ անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Սոցիալ-դեմոկրատական խմբակցությունից Յոհաննես Շրափսը, Կարամբա Դիաբին, Քրիստոնեա-դեմոկրատական խմբակցությունից Կնուտ Աբրահամը, Կանաչների խմբակցությունից Թաբեա Ռյոսները, Ազատ դեմոկրատներ կուսակցությունից Նիկո Թիփելթը և այլք: Տարածաշրջանային խնդիրներից զատ քննարկվել են նաև Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի և դիմակայունության ամրապնդման հարցերը:

ԱԺ բարեկամական խմբի այցը Բեռլին ամփոփվել է Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ աշխատանքային քննարկմամբ, որն ի թիվս այլոց ներառում էր Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդմանը և տնտեսական հզորացմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: