• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունների միջև

30 հնս, 2025

Սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները, որոնք վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Գերմանիայի ԱԳ նախարարության Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկային, ակտիվ փոխայցելություններին և հանդիպումներին՝ ընդգծելով, որ դրանք խթան են հանդիսացել երկկողմ քաղաքական երկխոսությունն ավելի խորացնելու և տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները բացահայտելու համար։

Կողմերը կարևորել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և այլ ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցությանը,  խորհրդարանականների միջև ակտիվ շփումներին ու այցելություններին։

Երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական կապերը զգալի աճը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել  նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։

Նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացներում վերջին զարգացումներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: