• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Աուշվից համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-րդ տարելից

23 հունվարի, 2025
Աուշվից համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-րդ տարելից
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Այսօր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցեց Աուշվից համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-րդ տարելիցի միջոցառմանը։

Աուշվիցը նացիստական ամենախոշոր համակենտրոնացման ճամբարներից էր։ Այն  ազատագրվել է 1945թ․ հունվարի 27-ին՝ Կարմիր բանակի կողմից։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, Ստորին Սաքսոնիա դաշնային երկրամասի վարչապետ Շտեֆան Վայլը։ Ընթերցվեց Աուշվից համակենտրոնացման ճամբարից փրկված, Աուշվիցի միջազգային կոմիտեի նախագահ Մարիան Տուրսկիի ելույթը։

Միջոցառումն ուղեկցվում էր մշակութային ծրագրով։ Երաժշտական կատարումներով հանդես եկան դաշնակահար Իգոր Լևիտը, Կասել քաղաքի RememBer եռյակը, Բրունշվայգի պետական թատրոնի մենակատարներ  Անա Յոֆենն և Անտե Սլադոլյևը և Բուդապեշտից՝ Աուշվիցից փրկված Եվա Ֆահիդի դուստր Յուդիտ Լուկաչը։

Հիշատակի միջոցառումը տեղի ունեցավ Բեռլինում Ստորին Սաքսոնիա դաշնային երկրամասի ներկայացուցչությունում և ուղիղ հեռարձակմամբ լուսաբանվեց գերմանական ZDF հեռուստաալիքի կողմից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: