• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված մշակութային երեկո՝ ՀՀ դեսպանությունում

13 մայիսի, 2025

Մայիսի 13-ին ՀՀ դեսպանությունում կայացավ մշակութային միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին։

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի բացման խոսքը ներկայացրեց դեսպանության խորհրդական Լուսինե Դավթյանը։ Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Շիրակ Թորոսյանը։

Միջոցառմանը մասնակցում էին Բեռլինի պատգամավորների պալատի անդամ Մարտի Պետցոլդը, Սաքսոնիա և Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասերում ՀՀ պատվավոր հյուպատոսներ Լուկաս Ֆյոթերը և Միխայել Շմիդտը, ինչպես նաև դեսպանության գերմանացի գործընկերներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ ավստրիացի նշանավոր գրող Արթուր Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» գրքի շնորհանդեսը, որի հրատարակության նախաձեռնողը և հովանավորը Շիրակ Թորոսյանն է։ «Տիկին Բերտա Գարլանը» նովելը դեռևս 1912թ․ Վահան Տերյանը թարգմանել ու հրատարակել է հայերեն, իսկ հիմա վերահրատարակվել է երկու լեզվով՝ հայերեն և գերմաներեն։ 

Մշակութային միջոցառման ընթացքում ընթերցվեցին Վահան Տերյանի բանաստեղծությունները՝ հայերեն և գերմաներեն լեզուներով, որոնք ուղեկցվեցին երաժշտական կատարումներով։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: