• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայաստանյան ընկերություններն աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական և ստարտափ ցուցահանդես-տոնավաճառին

21 մայիսի, 2025
Մայիսի 21-23-ը հայաստանյան շուրջ երկու տասնյակ ընկերություններ և ստարտափեր մասնակցում են GITEX Europe-ին, որը Դուբայից հայտնի աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական և ստարտափ ցուցահանդեսի՝ GITEX-ի եվրոպական տարբերակն է: GITEX Europe-ը համախմբում է տեխնոլոգիական նորարարներին, կառավարություններին և ոլորտի առաջատարներին ամբողջ աշխարհից՝ արագացնելու տեխնոլոգիական առաջընթացը և ձևավորելու գլոբալ փոխկապակցված ապագա։
Այս բացառիկ ցուցահանդես-տոնավաճառը հայկական ստարտափերին հնարավորություն է ընձեռում միջազգային լսարանի առջև ներկայանալու և նոր համագործակցություններ հաստատելու: Ընդհանուր առմամբ ներկայացվում են նորարարական լուծումներ ռոբոտատեխնիկայի, արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների, ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech), կիբերանվտանգության, կայուն տեխնոլոգիաների, ապագայի շարժունակության, թվային առողջապահության և մի շարք այլ ոլորտներում։
GITEX Europe-ը համախմբում է տեխնոլոգիական ոլորտի շուրջ 6,000 ցուցադրող ավելի քան 100 երկրից, 1800 ստարտափ և ավելի քան 1400 բանախոս։
Նշենք, որ միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
Մայիսի 23-ին ՀՀ դեսպանը GITEX Europe-ին մասնակցելու նպատակով Բեռլին ժամանած Հայաստանի ներկայացուցիչներին ողջունել է դեսպանությունում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: