• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը. ՀՀ դեսպանը Բունդեսթագի պատգամավորին

09 սեպտեմբերի, 2025
Այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը. ՀՀ դեսպանը Բունդեսթագի պատգամավորին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպեց Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, ՍԴԿ խորհրդարանական խմբակցության արտաքին քաղաքական հարցերի խոսնակ Ադիս Ահմետովիչի հետ։

Դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, Վաշինգտոնում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների միջև ստորագրված եռակողմ փաստաթղթերը։

Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան, իսկ ողջ տարածաշրջանում այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը։

Միաժամանակ դեսպանը նշեց, որ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև հարևան երկրների, Եվրոպական Միության և Գերմանիայի համար։ Ընդգծեց, որ համաձայնագրի նախաստորագրմամբ նվազեցվում են անվտանգային ռիսկերը, որոնք մինչ այս խոչընդոտ են հադիսացել օտարերկրյա ներդրողների համար՝ անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորություններին։ 

Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: